«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/242 Ա

03.06.2026

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը և 192-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (03.06.2026թ. թիվ 27 արձանագրություն)՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի կողմից 12.05.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սամվել Ավետիսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ