«ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՆԱՀԻՏ ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/241 Ա
03.06.2026
«ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՆԱՀԻՏ ԳՈՒԼՅԱՆԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (03.06.2026թ. թիվ 27 արձանագրություն) և «ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ-ի կողմից 14.05.2026թ. և 15.05.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել Անահիտ Գուլյանին «ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ պատասխանատու ակտուարի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ