«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/240 Ա
03.06.2026
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 2026 թվականի մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 15,000,000,000 (տասնհինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 3-ի թիվ 27 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կոնվերս Բանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ