«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/234 Ա

27.05.2026

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի մայիսի 8-ին և 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 15,000,000,000 (տասնհինգ միլիարդ) ՀՀ դրամ, 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար և 5,000,000 (հինգ միլիոն) եվրո ընդհանուր ծավալով՝ համապատասխանաբար 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար և 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով, անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 27-ի թիվ 26 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2026 թվականի մայիսի 8-ին և 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

  

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ