«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/231 Ա
26.05.2026
«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի մայիսի 22-ի դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Համաձայնություն տալ «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 867/6 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց փող. 40, 53 տարածք) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ