«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/228 Ա

22.05.2026

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 2026 թվականի մայիսի 14-ին և մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1/427Ա որոշմամբ գրանցված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1/427Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ