ԷԿԼՕՖ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/216 Ա
19.05.2026
ԷԿԼՕՖ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 50-րդ կետը և հաշվի առնելով ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության՝ 11.05.2026թ․ և 12․05․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցումից հանել ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության Վեդի ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն մուտքագրվելու կամ ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ