«ՍՈԼԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/219 Ա

20.05.2026

«ՍՈԼԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սոլիս» ՓԲԸ-ն 2026 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 2,000,000 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 20,000 հատ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% (ութ տոկոս) եկամտաբերությամբ, 48 (քառասունութ) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 20-ի թիվ 25 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «Սոլիս» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 2,000,000 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 20,000 հատ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% (ութ տոկոս) եկամտաբերությամբ, 48 (քառասունութ) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սոլիս» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Սոլիս» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ