«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/218 Ա

20.05.2026

«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն 2026 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ և 4,000,000 (չորս միլիոն) ԱՄՆ դոլար արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն 2026 թվականի մայիսի 11-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 20-ի թիվ 25 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ և 4,000,000 (չորս միլիոն) ԱՄՆ դոլար արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի «ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՆՅՈՒ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ