«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ 45-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/211 Ա
13.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ 45-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 18-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (13.05.2026թ. թիվ 24 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի կողմից 08.10.2025թ. 11.12.2025թ. և 06.05.2026թ. ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Վերսկսել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Արժեթղթերի ցուցակման և առևտրի ընդունման կանոնների» փոփոխությունների և լրացումների գրանցման դիմումի քննության 45-օրյա ժամկետը:
2. Կարճել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Արժեթղթերի ցուցակման և առևտրի ընդունման կանոնների» փոփոխությունների և լրացումների գրանցման դիմումի քննությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ