«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/210 Ա

13.05.2026

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2026 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 10,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հասարակ բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2026 թվականի մայիսի 7-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մայիսի 13-ի թիվ 24 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 10,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հասարակ բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ