«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/209 Ա
13.05.2026
«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (13.05.2026թ. թիվ 24 արձանագրություն) և «Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից 15.04.2026թ, 22.04.2026թ. և 27.04.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել Մարինե Հովհաննիսյանին «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արցախբանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Արցախբանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ