«ԱՐՄ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-Ի «ԱՐԱՐ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՓԱԿ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 122 Ա

08.05.2026

«ԱՐՄ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-Ի «ԱՐԱՐ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՓԱԿ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Արմ Թեքնոլոջի» ՍՊԸ-ն 2025 թվականի դեկտեմբերի 30-ին, 2026 թվականի մարտի 17-ին և ապրիլի 15-ին դիմել է «Արմ Թեքնոլոջի» ՍՊԸ «Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 29-ի թիվ 22 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Գրանցել «Արմ Թեքնոլոջի» ՍՊԸ «Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արմ Թեքնոլոջի» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Արմ Թեքնոլոջի» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                Մարտին Գալստյան
Երևան