ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 133 Ա

08.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգին թափանցիկ եղանակով հաղորդակցել համակարգում առկա կամ նոր առաջացող այն ռիսկերի մասին, որոնց պատշաճ դիմակայելու նպատակով Կենտրոնական բանկը (այսուհետ՝ ԿԲ) և բանկերը պետք է ներդնեն համարժեք կարողություններ և հմտություններ, ինչպես նաև այն ուղղությունների և ռիսկերի մասին, որոնք առավել մեծ ուշադրության են արժանանալու ԿԲ-ի կողմից վերահսկողության գործառույթն իրականացնելիս,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2026-2028 թվականների վերահսկողական առաջնահերթությունները (Հայաստանի Հանրապետության բանկերի վերաբերյալ)՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`  Մարտին Գալստյան
Երևան