«ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԻ ՍԻ II ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՓԱԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 121 Ա

08.05.2026

«ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԻ ՍԻ II ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՓԱԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» ՍՊԸ-ն 2026 թվականի հունվարի 14-ին, փետրվարի 25-ին և ապրիլի 6-ին դիմել է «Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 22-ի թիվ 21 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Գրանցել «Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`            Մարտին Գալստյան
Երևան