«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԻՍԿՈՎ), ՉՏԱՐԱՏԵՍԱԿԱՆԱՑՎԱԾ, ԲԱՑ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 120 Ա

08.05.2026

«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԻՍԿՈՎ), ՉՏԱՐԱՏԵՍԱԿԱՆԱՑՎԱԾ, ԲԱՑ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն 2026 թվականի փետրվարի 6-ին և ապրիլի 2-ին դիմել է «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 22-ի թիվ 21 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Գրանցել «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները (ֆոնդի նոր անվանումն է՝ «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`            Մարտին Գալստյան
Երևան