«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԷՅ ՍԻ 6» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 119 Ա
08.05.2026
«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԷՅ ՍԻ 6» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն 2026 թվականի մարտի 12-ին և ապրիլի 2-ին դիմել է «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 6» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ստանդարտ ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 22-ի թիվ 21 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 6» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ստանդարտ ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները (ֆոնդի նոր անվանումն է՝ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 6» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան