Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 309-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 206-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 95-Ն
21.04.2026
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 309-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 206-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 30.04.2026
Նպատակ ունենալով Կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների գրանցմանը վերաբերվող կանոնակարգերում ներառել նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջները, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման կարգը» թիվ 309-Ն որոշման նախաբանում «54-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1 կետերը,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը,» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 284-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը» հաստատելու մասին» թիվ 206-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում.
1) «ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերը,
2) «54-րդ հոդվածը,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը,» բառերը:
3. Որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ին կետում «ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան