«ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ», «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ ՅՈՒԷՍԴԻ» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 108 Ա
21.04.2026
«ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ ՅՈՒԷՍԴԻ» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդերի անվանափոխություններով և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ն 2025 թվականի դեկտեմբերի 17-ին, 2026 թվականի փետրվարի 6-ին, մարտի 3-ին և ապրիլի 6-ին դիմել է «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային, «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ ՅՈՒԷՍԴԻ» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդերի անվանափոխություններով և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 15-ի թիվ 20 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ ՅՈՒԷՍԴԻ» ոչ հրապարակային մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդերի անվանափոխություններով և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները (ֆոնդերի նոր անվանումներն են՝ «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդ, «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀՈԿԱՅ ԳԼՈԲԱԼ ԱԼԼՈՔԵՅՇՆ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՀՈԿԱՅ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան