«ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 1 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 107 Ա
21.04.2026
«ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 1 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 8-րդ գլխի 76-րդ կետով սահմանված պահանջները,
հաշվի առնելով, որ «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 23.12.2025թ., 26․03․2026թ․, 01․04․2026թ․ և 09․04․2026թ․ միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 15-ի թիվ 20 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 1 լիցենզիան՝ կապված գտնվելու և գործունեության վայրերի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան