«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 106 Ա

21.04.2026

«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 9-ին, մարտի 2-ին, ապրիլի 10-ին դիմել է «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ այդ թվում կապված անվանափոխության հետ, գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 15-ի թիվ 20 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ՝ կապված ֆոնդի անվանափոխությամբ: Ֆոնդի նոր անվանումն է՝ «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ      Մ․ Գալստյան
Երևան