«ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ոչ հրապարակային չտարատեսականացված փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 105 Ա
21.04.2026
«ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ոչ հրապարակային չտարատեսականացված փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ՓԲԸ-ն 03.02.2026թ., 17․03․2026թ․ և 24․03․2026թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 15-ի թիվ 20 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ոչ հրապարակային չտարատեսականացված փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված նաև ֆոնդի անվանափոխությամբ: Ֆոնդի նոր անվանումն է՝ «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան