«ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿՎԵՐԴԻ ՀԵՋ ՖԱՆԴ» և «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 103 Ա

21.04.2026

«ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԿՎԵՐԴԻ ՀԵՋ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների  փոփոխությունները և «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ»  ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ն 2026 թվականի մարտի 3-ին, մարտի 12-ին և ապրիլի 8-ին դիմել է «ԿՎԵՐԴԻ ՀԵՋ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանգրային ներդրումային ֆոնդի կանոնների և «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանգրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպե նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 15-ի թիվ 20 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

 1. Գրանցել «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԿՎԵՐԴԻ ՀԵՋ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Գրանցել «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ             Մ․ Գալստյան
Երևան