Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2026 թվականի առաջին եռամսյակ)

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 94-Ն

21.04.2026

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2026 թվականի առաջին եռամսյակ)

հրապարակման ամսաթիվ՝ 29.04.2026

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

 Որոշում է. 

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                               Մ․ Գալստյան