«Արծաթե Գավաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 101 Ա

21.04.2026

«Արծաթե Գավաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան վերաձևակերպելու մասին

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը,
հաշվի առնելով, որ «Արծաթե Գավաթ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 23.02.2026թ., 09.03.2026թ., 17.03.2026թ., 19.03.2026թ. և 26.03.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Շիրակի փող. 4-րդ նրբանցք 13 հասցեում մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու և ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Արին Բերդի փողոց, 5-րդ նրբ. 4/3 մեծածավալ գույքի պահպանման տարածքի շահագործումը դադարեցնելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «Արծաթե Գավաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արծաթե Գավաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Արծաթե Գավաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ        Մ․ Գալստյան
Երևան