Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 100 Ա

21.04.2026

Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետը,
հաշվի առնելով, որ Ա/Ձ Անուշ Զաքարյանը 26.03.2026թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված թիվ 633 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրելու կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան