«ԻՆՔՈՐ» ՓԲԸ «ԻՆՔՈՐ Ռիալ Էսթեյթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները, «ԻՆՔՈՐ» ՓԲԸ «ԻՆՔՈՐ Թրասթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները և «ԻՆՔՈՐ» ՓԲԸ «ԻՆՔՈՐ Թարգեթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 89 Ա

07.04.2026

«ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Ռիալ Էսթեյթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները, «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Թրասթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները  և «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Թարգեթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերությունը 15.01.2026թ․, 19․01․2026թ․, 13.02.2026թ․, 06․03․2026թ․ և 19․03․2026թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Ռիալ Էսթեյթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները, «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Թրասթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները և «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Թարգեթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 1-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Ռիալ Էսթեյթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները, «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Թրասթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները և «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՔՈՐ Թարգեթ Ֆանդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԻՆՔՈՐ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ           Մ․ Գալստյան
Երևան