«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ուայ-Գլոբալ» պայմանագրային, ոչ հրապարակային, «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային, «Դևելոփմենթ Սթրաթեջի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդերի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 88 Ա

07.04.2026

«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ուայ-Գլոբալ» պայմանագրային, ոչ հրապարակային, «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային (ինչպես նաև ֆոնդերի անվանումների փոփոխությամբ պայմանավորված), «Դևելոփմենթ Սթրաթեջի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդերի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն 2026 թվականի փետրվարի 12-ին, մարտի 20-ին, մարտի 25-ին դիմել է «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ուայ-Գլոբալ» պայմանագրային, ոչ հրապարակային, «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային (ինչպես նաև ֆոնդերի անվանումների փոփոխությամբ պայմանավորված), «Դեվելոփմենթ սթրաթեջի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդերի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 1-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ուայ-Գլոբալ» պայմանագրային, ոչ հրապարակային, «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային (ինչպես նաև ֆոնդերի անվանումների փոփոխությամբ պայմանավորված), «Դեվելոփմենթ սթրաթեջի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդերի կանոնների փոփոխությունները (ֆոնդերի նոր անվանումներն են՝ «Էփրիքոթ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Ուայ-Գլոբալ» պայմանագրային, ոչ հրապարակային, ստանդարտ, փակ ներդրումային ֆոնդ, «Էփրիքոթ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» ոչ հրապարակային ստանդարտ փակ պայմանագրային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Մ․ Գալստյան
Երևան