«ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» ՍՊԸ-ի «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների և «ԱՐՄԵՆԻԱՆ ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՖԱՆԴ» ՓԲԸ կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 87 Ա
07.04.2026
«ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների և «ԱՐՄԵՆԻԱՆ ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՖԱՆԴ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 12-ին և մարտի 24-ին դիմել է «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի և «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» Փակ Բաժնետիրական Ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 1-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների և «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» Փակ Բաժնետիրական Ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրության փոփոխությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան