«ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 303 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 86 Ա

07.04.2026

«ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 303 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 05.03.2026թ. և 09.03.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված՝ ՀՀ կոտայքի մարզ, Նաիրի գյուղ, Զովունի 38-րդ փողոց 10-4/3 ավտոտնակ մեծածավալ գույքի պահպանման տարածքի շահագործումը դադարեցնելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 303 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ       Մ․ Գալստյան
Երևան