2026 թվականի թողարկման 1/10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 84 Ա
07.04.2026
2026 թվականի թողարկման 1/10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2026 թվականի թողարկման 1/10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան