Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և ՀՀ ԿԲ խորհրդի 07.10.14թ. թիվ 270-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 52-Ն

10.03.2026

Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 270-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

հրապարակման ամսաթիվ՝ 10.04.2026

Նպատակ ունենալով ներդնել նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի «դ» կետով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 1-ի:
2. Հաստատել «Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 003 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 233-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 270-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`              Մարտին Գալստյան
Երևան