Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 79-Ն
02.04.2026
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշման մեջ փոփոխոիթյուններ կատարելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 03.04.2026
Նպատակ ունենալով կազմակերպությունների՝ ըստ չափի դասակարգումը համապատասխանեցնել օրենսդրությամբ առկա դասակարգմանը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 377-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի «գերփոքր» բառը փոխարինել «միկրոկազմակերպություն» բառով,
2) Կարգի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 79-Ն որոշման
«Հավելված 5
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշման Հավելվածի
Կազմակերպությունների դասակարգումն՝ ըստ չափի
Կազմակերպությունների դասակարգումն՝ ըստ չափի
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դասակարգումն ըստ չափի իրականացվում է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված սկզբունքներով՝ հետևյալ խմբերում.
1) Միկրոկազմակերպություն,
2) Փոքր,
3)Միջին,
4) Խոշոր:»։