Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 78-Ն

02.04.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

հրապարակման ամսաթիվ՝ 03.04.2026

 

Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկում միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

 

Ո ր ո շ ու մ  է .

 

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

 1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետի «Ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)» բառերով,

2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 25.1-25.3-րդ կետերով.

«

25.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 200 մլն ՀՀ դրամը,

բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում սույն կետով նշված բոլոր փոխառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարի 0.5%-ը,

գ. փոխառուն նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ չի ունեցել հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց պարտավորություն

50

75

25.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են 25.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պայմանները

75

110

25.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնք չեն համապատասխանում 25.1-ին և 25.2-րդ կետերով սահմանված պահանջներին

85

125

»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`                             Մարտին Գալստյան

                      Երևան