Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 77-Ն
02.04.2026
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 03.04.2026
Նպատակ ունենալով որոշման մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել օրենսդրությամբ կիրառվող հասկացություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 168-Ն որոշման բոլոր «գերփոքր» բառերը փոխարինել «միկրոկազմակերպություն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան