Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 70 Ա
24.03.2026
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 71 Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան