«ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԱԶԻՍՀԱԲ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 69 Ա
24.03.2026
«ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԱԶԻՍՀԱԲ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերութունը 24.11.2025թ., 05․12․2025թ․, 25․02․2026թ․ և 13.03.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԱԶԻՍՀԱԲ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԱԶԻՍՀԱԲ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան