«ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 68 Ա
24.03.2026
«ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերությունը 24.11.2025թ., 05․12․2025թ․, 25․02․2026թ․ և 13.03.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԲԱԶԻՍՀԱԲ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան