«Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ - Էքուիթի» և «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ – պահպանողական» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 67 Ա
24.03.2026
«Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ - Էքուիթի» և «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ – պահպանողական» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կանոնները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունը 2026 թվականի փետրվարի 25-ին և 2026 թվականի մարտի 13-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ - Էքուիթի» և «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ – պահպանողական» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ - Էքուիթի» և «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ – պահպանողական» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան