«Լոյալթի» ՍՊԸ «լոյալթի Ռիալ իսթեյթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանման և որոշակի փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 64 Ա

24.03.2026

«Լոյալթի» ՍՊԸ «լոյալթի Ռիալ իսթեյթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանման և որոշակի փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Լոյալթի» ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 9-ին և մարտի 13-ին դիմել է «Լոյալթի» ՍՊԸ-ի «ԼՈՅԱԼԹԻ Ռիալ Իսթեյթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանման և որոշակի փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Լոյալթի» ՍՊԸ-ի «Լոյալթի Ռիալ Իսթեյթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանափոխության և որոշակի փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները (ֆոնդի նոր անվանումն է՝ «Լոյալթի» ՍՊԸ-ի «Պանամ Օփորթյունիթի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լոյալթի» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Լոյալթի» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                Մարտին Գալստյան
Երևան