«ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 62 Ա

24.03.2026

«ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 76-րդ կետով սահմանված պահանջները,
հաշվի առնելով, որ «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 12.02.2026թ., 06.03.2026թ. և 13.03.2026թ. միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վճարահաշվարկային կազմակերպության գտնվելու և գործունեության վայրերի փոփոխությամբ պայմանավորված թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու համար, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 27 լիցենզիան՝ կապված գտնվելու և գործունեության վայրերի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`        Մարտին Գալստյան
Երևան