«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «մասթերմայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 59 Ա
24.03.2026
«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «մասթերմայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի հունվարի 5-ին դիմել է «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան