«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 58 Ա
24.03.2026
«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի փետրվարի 12-ին դիմել է «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «Աշտարակ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աշտարակ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան