«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 850, թիվ 850/1 և թիվ 850/3 լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 57 Ա

24.03.2026

«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 850, թիվ 850/1 և թիվ 850/3 լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը,
հաշվի առնելով, որ «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի մարտի 4-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 850, թիվ 850/1 և թիվ 850/3 լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 850, թիվ 850/1 և թիվ 850/3 լիցենզիաները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`         Մարտին Գալստյան
Երևան