«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ + ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 54 Ա

10.03.2026

«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ + ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային  ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԲԸ-ն 15.12.2025թ․, 30․12․2025թ․ և 06․02․2026թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ + ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԲԸ-ին տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԲԸ-ի կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                  Մարտին Գալստյան
Երևան