«ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 48 Ա
10.03.2026
«ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը 17.12.2025թ. և 05.02.2026թ. դիմել է «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 4-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԼԵԳԱՍԻ ՎԻԺՆ ՔԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան