«ԼՈՆԳՎԵՍՏ» ՍՊԸ-Ի «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 47 Ա
10.03.2026
«ԼՈՆԳՎԵՍՏ» ՍՊԸ-Ի «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ԼՈՆԳՎԵՍՏ» ՍՊԸ-ն 26․12․2025թ․ և 29.01.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԼՈՆԳՎԵՍՏ» ՍՊԸ-ի «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 4-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ԼՈՆԳՎԵՍՏ» ՍՊԸ-ի «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՆԳՎԵՍՏ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԼՈՆԳՎԵՍՏ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան