«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությաբ ընկերության ապահովագրական բրոքերային գործունեության ԱՊԲ թիվ 0015 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 42 Ա

24.02.2026

«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությաբ ընկերության ապահովագրական բրոքերային գործունեության ԱՊԲ թիվ 0015 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը,
հաշվի առնելով «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ կողմից 17.12.2025թ. և 12.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ-ի ապահովագրական բրոքերային գործունեության ԱՊԲ թիվ 0015 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ-ի ապահովագրական բրոքերային գործունեության ԱՊԲ թիվ 0015 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                   Մարտին Գալստյան
Երևան