«Սմարթ Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 41 Ա

24.02.2026

«Սմարթ Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Սմարթ Ֆայնենս» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի հունվարի 14-ին դիմել է «Սմարթ Ֆայնենս» սահմանափակ սատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Սմարթ Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սմարթ Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Սմարթ Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                      Մարտին Գալստյան
Երևան