«Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 39 Ա
24.02.2026
«Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Ջենեզիս Ֆայնենս» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի հունվարի 14-ին դիմել է «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ սատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ սատասխանատվությամբ ընկերության միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան